-
03.12.2020|
09:56
Թուրքիան հայտարարել է, որ հաջողությամբ ավարտել է բանակցությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի ստեղծման հարցով: Թուրքիայի ՊՆ հայտարարել է, որ համաձայնագիրը ստորագրվել է, բոլոր մանրամասները համաձայնեցված են Մոսկվայի հետ:
-
02.12.2020|
21:13
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ի հրամանագրի համաձայն՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Արայիկ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին:
-
02.12.2020|
20:58
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հերթական հանդիպումը:
-
02.12.2020|
20:56
Կրեմլը ողջունում է Ղարաբաղում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը և պատրաստ է օգնել հետագա տարածմանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
02.12.2020|
13:59
Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գինը կարող է դառնալ երկրի իրական անկախության կորուստը, The National Interest-ում գրում է ամերիկյան ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Մայքլ Ռուբինը։
-
02.12.2020|
13:57
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում նոր միջանցք ստեղծելու հայտարարությունը, գրում է iz.ru-ն։
-
02.12.2020|
13:46
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին, հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։
-
02.12.2020|
13:45
Հայաստանում Ռուսաստանի դեսպանաթյունը ստանում է բազմաթիվ դիմումներ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ:
-
02.12.2020|
13:38
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութերից կարողացել է առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ գիշեր-ցերեկ ցանկը թարմացնում են՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա:
-
02.12.2020|
13:34
ԼՀԿ անդամ, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը ընդհատում է բուժումը և տեղափոխվում Արցախ՝ ապրելու։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է՝ Արցախը պետք է ապրի, հայտնել է, որ արդեն Արցախում է և հետագա անելիքների մասին կտեղեկացնի։